Հայ շախմատիստները առաջատարների շարքում են Մոնտենեգրոյում ընթացող շախմատի աշխարհի մինչև 20 տարեկանների առաջնությունում

Հայ շախմատիստները առաջատարների շարքում են Մոնտենեգրոյի Պետրովաց քաղաքում ընթացող 2025 թվականի շախմատի աշխարհի մինչև 20 տարեկան պատանիների առաջնությունում։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:
5 խաղափուլից հետո գրոսմայստեր Էմին Օհանյանը ունի 4.5 միավոր և կիսում է 1-4-րդ հորիզոնականները։
15-ամյա ՖԻԴԵ-ի վարպետ Բենիկ Ագասարովը ունի 4 միավոր և նույնպես առաջատարների շարքում է:
Միջազգային վարպետ Ռոբերտ Փիլիպոսյանը ունի 3.5 միավոր:
Աղջիկների առաջնությանը մասնակցող Միլենա Գասպարյանը և Անի Ավետիսյանը ունեն 2.5 միավոր: