Իսրայելը կդադարեցնի մարդասիրական մատակարարումները Գազայի հատված

Իսրայելը կարգելափակի օգնության մատակարարումները Գազա, քանի որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հրաժարվել է ընդունել ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Վիտկոֆի ծրագիրը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Ynet» պորտալը՝ հղում անելով Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակին:
Ըստ աղբյուրի՝ իսրայելական բանակը արգելափակել է Գազայի հատված մարդասիրական օգնության մատակարարումը և փակել բոլոր անցակետերը։
Նշվում է, որ հումանիտար մատակարարումները դադարեցնելու որոշումն այս փուլում խորհրդանշական բնույթ է կրում և պայմանավորված է ՀԱՄԱՍ-ի կողմից ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Վիտկոֆի պլանից հրաժարմամբ, որը ենթադրում է երկարաձգել ժամանակավոր հրադադարը պատանդների կեսի ազատ արձակմամբ: