Կյանքից հեռացել է հայկական բռնցքամարտի նվիրյալ Դերենիկ Ոսկանյանը

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից տեղեկացնում են, որ 80 տարեկանում կյանքից հեռացել է հայկական բռնցքամարտի նվիրյալներից մեկը` վաստակավոր մարզիչ Դերենիկ Ոսկանյանը։
Նա եղել է Հայաստանի լավագույն բռնցքամարտիկներից մեկը։ Դարձել է Հայաստանի բազմակի չեմպիոն, ԽՍՀՄ մրցանակակիր։ Դերենիկ Ոսկանյանը գլխավորել է Հայաստանի տարբեր տարիքային հավաքականները, երկար տարիներ եղել է Դինամո մարզական ընկերության գլխավոր մարզիչն ու պատրաստել է բազմաթիվ տիտղոսակիր բռնցքամարտիկներ, ովքեր մեծ պատիվ են բերել Հայաստանին ու հայկական սպորտին։
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան կիսում է կորստի ցավը՝ փաստելով, որը նրա մահը կորուստ է ոչ միայն նրա հարազատների ու սաների, այլև ամբողջ հայկական բռնցքամարտի աշխարհի համար։
Դերենիկ Ոսկանյանի հոգեհանգիստը կկայանա մարտի 3-ին՝ ժամը 17։00-20։00 «Հավերժություն» սգո սրահում։