Ավտոմեքենան բախվել է երկաթբետոնե արգելապատնեշին և բռնկվել

Մարտի 2-ին՝ ժամը 00:29-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Հոռոմ գյուղի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի մոտ 107-րդ կմ-ին Hyundai մակնիշի ավտոմեքենան բախվել է երկաթբետոնե արգելապատնեշին և բռնկվել:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը վարորդը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:52-ին, մարվել՝ 01:00-ին:
Այրվել է ավտոմեքենան: