Անչելոտին մեկնաբանել է Ռեալի պարտությունը և ասել՝ ինչու է փոխարինել Մբապեին

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին դժգոհ է «Բետիսից» կրած պարտությունից․
«Անհաջող հանդիպում էր։ Մենք լավ սկսեցինք, բայց հետո նույն նվիրումն այլևս չկար, մենք կորցրեցինք վերահսկողությունը մի թիմի դեմ, որը մեզնից լավ հանդես եկավ և արժանի էր հաղթանակի:
Սա ծանր հարված է, պետք է արձագանքել։ Դժվար է պարտվել մրցաշրջանի այս փուլում:
Մենք վատ հանդիպում անցկացրեցինք։ Առաջին խաղակեսում մենք 27 անգամ կորցրեցինք գնդակը, և «Բետիսը» կարողացավ վերադառնալ:
Մբապեն ամբողջ շաբաթ ատամի խնդիր ուներ և շատ չէր մարզվում: Նա չցուցադրեց իր լավագույն ֆուտբոլը, ուստի ես փոխարինեցի նրան՝ խնդիրներից խուսափելու համար ու խաղադաշտ դուրս բերեցի Էնդրիկին, ով լավ մարզավիճակում էր»,- Armsport-ի փոխանցմամբ՝ մեջբերում է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչին Marca-ն։