Մթնոլորտային օդի պահպանության վերաբերյալ էկոկրթական դաս՝ Շրջակա միջավայրի նախարարությունում

Մթնոլորտային օդի պահպանության վերաբերյալ էկոկրթական դաս Շրջակա միջավայրի նախարարությունում Շրջակա միջավայրի նախարարությունը շարունակում է էկոլոգիական կրթության և դաստիրակության կսյացմանն ուղղված միջոցառումների շարքը, հայտնում են նախարարությունից։
«Այս համատեքստում Աբովյանի Վ. Համբարձումյանի անվան թիվ 10 հիմնական դպրոցի աշակերտներն «Օդի աղտոտվածությունը քիմիական նյութերով և դրա դեմ պայքարի եղանակները» թեմայով նախագծային աշխատանքի շրջանակում հանդիպել են շրջակա միջավայրի նախարարության համապատասխան վարչությունների ներկայացուցիչների հետ։
Հանդիպման ընթացքում հնարավորություն է եղել հարցեր ուղղելու մասնագետներին, ծանոթանալու նախարարության ոլորտային քաղաքականությանը, օրենսդրական կարգավորումներին»,-ասված է հաղորդագրության մեջ։