Ուկրաինայի և Կովկասի հարցերը օրգանապես տարբեր են. Հակոբ Բադալյան

«Ուկրաինայի շուրջ իրավիճակը ինքնաբերաբար Հայաստանի վրա պրոյեկցելը, եթե պարզապես տեղեկատվա-քարոզչական էֆեկտի ակնկալիք չէ՝ ինչը բնականաբար կարող է լինել շատ հասկանալի քաղաքական հաշվարկ, ապա իրական քաղաքական իմաստով կարծում եմ «գետնից կտրված» է»,-գրում է քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը։
Նրա համոզմամբ, Ուկրաինայի և Կովկասի հարցերը օրգանապես տարբեր են:
«Այո, ռուս-ամերիկյան և մասնակիորեն նաև Չինաստանի ներգրավվածությամբ գործարքի ընթացքը իր ազդեցությունն ունենալու է այդ թվում նաև մեր ռեգիոնի համար, բայց այստեղ «հոսքագծային» ավտոմատացված ազդեցություն չէ»,-գրում է նա։