Սպերցյանը վնասվածք է ստացել

«Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 19-րդ տուրի «Կռիլյա Սովետովի» դեմ հանդիպման երկրորդ խաղակեսում ստացած վնասվածքից հետո ստիպված է եղել լքել խաղադաշտը։
Armsport-ի փոխանցմամբ՝ կիսապաշտպանը վնասվածք է ստացել «Կռիլյա Սովետովի» պաշտպանի հետ բախման ժամանակ և չի կարողացել շարունակել հանդիպումը։
«Կրասնոդարի» բժշկական շտաբը ստիպված է եղել պատգարակ օգտագործել, քանի որ ֆուտբոլիստը չի կարողացել ինքնուրույն լքել խաղադաշտը:
Հանդիպումն ավարտվել է 1-1 հաշվով։