Երևանում տնակ է այրվել․ այն վերածվել է մոխրակույտի

Այսօր՝ մարտի 1-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ազատամարտիկների փողոցի վերջնամասի այգում այրվում է տնակ, հայտնում է Shamshyan.com-ը։
Փրկարարները նախ կանխել են փայտե տնակում առաջացած կրակի տարածումը, ապա մարել այն։
Հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ փայտե տնակը շահագործվում էր՝ որպես կիրակնօրյա հոգևոր դասերի լսարան և այն գազաֆիկացված չի եղել։
Դեպքի փաստով Էրեբունու ոստիկանությունում փաստաթղթեր են ձևակերպվում և պարզվում է հրդհեի պատճառը։