Երևան, 01.Մարտ.2025, 00:00 |
Բերբոկը կոչ է արել անհապաղ հաստատել Ուկրաինայ... Ամասիայում անցկացվել է -46°C ձմեռային փառատոն... Ամբողջությամբ վերականգնվել է ապօրինի ընդերքօգ... Երկրպագուների պահվածքի պատճառով «Հանրապետական... Կոտայքում վերադարձնելու նպատակով մտերիմին հան... Աբխազիայի նախագահական ընտրությունների երկրորդ... Գազից թունավորման դեպք՝ Արագածոտնում․ ընտանիք... Հարգանքի տուրք մատուցեցինք Մարտի 1-ի զոհերի հ... Հանրապետության մի շարք տարածաշրջաններում ձյու... Զելենսկին ոչնչացրել է ողջ ընդդիմությունը և կա... Ռեալը փոխարինող է գտել Կրոսին․ հայտնի են մանր... Փաշինյանը ներկա է գտնվել Աբովյանի թիվ 2 նորակ... Տուն է այրվել․ մանրամասներ Մեր վճռականությունը բարեփոխումների իրականացմա... ՊԵԿ-ը մանրամասներ է հայտնել էլեկտրամոբիլների ... Միացյալ Նահանգներն առաջիկայում արբանյակային ա... ՄԻՊ-ն այցելել է Խարբերդի մասնագիտացված մանկատ... Բայդենը «փչացրեց» Զելենսկուն․ նրա համար ամեն ... ՀՀ էկոնոմիկայի և ՏԿԵ նախարարներն այցելել են ս... Լարսը մնում է փակ Սպասվում է ձյուն․ եղանակը՝ առաջիկա օրերին Սենտ-Էտիենի քաղաքապետի գլխավորած պատվիրակությ... Թալանել են Արմավիրի «Ազնավուր» հիմնադրամը Կահույքի խանութում բռնկված հրդեհը մեկուսացվել... Դատախազությունը պահանջում է նախկին գլխավոր հա... Սյունիքի մարզում այս տարվա փետրվարին ծնվել է ... Զելենսկին փորձում է ԱՄՆ-ին ներքաշել Ռուսաստան... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Ոչ մի քաղաքացի, ընտանիք կամ համայնք չպետք է մ... Թրամփը հրամայել է ուսումնասիրել Ուկրաինային զ... Հօգուտ Հայաստանի Հանրապետության՝ կբռնագանձվի ... Բակո Սահակյանը դատարանում պնդել է, որ արցախյա... Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել 2008 թ. մ... Ուկրաինացիները դառը իրականությանն առերեսվեցին... Ես երբեք չեմ ասել, որ Մարտի 1-ի գործն ամբողջո... Տավուշի դատախազության կողմից ներկայացված 11 հ... Նա երբևէ ֆուտբոլ խաղացած լավագույն խաղացողն է... «Հայաստան» խմբակցությունը ռազմագերիների հարցո... Որոշ շրջաններում ձյուն է տեղում Անվտանգային մշակույթը պետք է դառնա մեր ապրելա... Աննա Վարդապետյանը Մարդու իրավունքների ձմեռայի... Տիգրան Ավինյանի հոր դեմ հայցը վարույթ է ընդու... Ես ամեն օր դժգոհ էի ՊՍԺ-ում․ Մեսսին անկեղծացե... Լույս չի լինի. հասցեներ Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Զորակոչից և վարժական հավաքից խուսափելու դեպքո... Վարդենիսում և՛ հիվանդանոց են կառուցում, և՛ հի... ՔՊ-ում ծավալված քննարկումները Փաշինյանին հետ ... Գուցե նախարարի սիրելի «Ուիգմոր»-ի լիցենզավորո... Անդրանիկ Քոչարյանը ստել է անհետ կորած զինվորն... Ծառուկյանի ազդեցիկ քայլը. ինչի՞ մասին է խոսու... Կառավարությունը հակասում է ինքն իրեն. թվային ... Կոկաինի գործով հետապնդումը էլի երկարաձգվել է.... Ձյուն, մառախուղ, մերկասառույց․ իրավիճակը` հան... Citigroup-ը սխալմամբ հաճախորդի հաշվին փոխանցե... Էրդողանը Զելենսկուն վերցնելու է ամբողջական վե... Դպրոցից հետո անմիջապես փողոց էինք դուրս գալիս... Skype-ը կդադարեցնի գործունեությունը Կարծում եմ` դա, բոլոր դեպքերում, հմտորեն մշակ... Նեյմարը պատմել է՝ որ թոփ ակումբում կարող էր շ... Խարկովում պայթյուն է որոտացել Դուք միայնակ չեք․ եվրոպացի առաջնորդներն աջակց... Դեսպան Հովհաննիսյանն ու ՕՊԵԿ հիմնադրամի նախագ... Շնորհիվ սիրիահայերի աննկուն կամքի՝ Սիրիայում ... «Նման բան դեռ չեն տեսել»․ Սիմոնյանը խոսել է Թ... Ինչպե՞ս չդառնալ հանցագործության զոհ. ՆԳՆ տեսա... Պենտագոնի ղեկավարը հրամայել է դադարեցնել կիբե... Շվեդիան նախապատրաստվում է Ռուսաստանի հետ հնար... 31-ամյա վարորդը «Mercedes GL»-ով դուրս է եկել... Շնորհակալություն, Ամերիկա, շնորհակալություն ձ... Զախարովան նշել է Զելենսկու ամենամեծ սուտը Զելենսկին այլևս տեղ չունի համաշխարհային քաղաք... Փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հ... Ինչպես է Զելենսկին վաղաժամ լքում Սպիտակ տունը... Երևանում թիվ 57 երթուղու ավտոբուսը վրաերթի է ... Զելենսկու հետ ամեն ինչ ավարտված է․ իռլանդացի ... ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը ողջունել է «Լիդիան»... Ուկրաինայի դեսպանը չի զսպել հույզերը՝ Սպիտակ ... ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանը ցնցված Է Թրամփի հե... Զելենսկին Թրամփի հետ լեզվակռվից հետո լքել է Ս... Թրամփն ու Զելենսկին վիճել են․ մամուլի ասուլիս... ԵՄ առաքելության ղեկավար Վասիլիս Մարագոսը ցավա... Ուկրաինայում հրադադարի մասին համաձայնագիրը ան... ԱԺ-ում քննարկվել են կիբեռանվտանգությանը և հան... Երևանի պարեկները մեքենայում հայտնաբերել են զե... Պայթյուն` Նորագավիթ 1-ին փողոցում. կա տուժած ... Կիևը երբեք չի ընդունի կրակի դադարեցումը. Զելե... Այսօրվանից ՀՀ-Թուրքիա սահմանի «Մարգարա» անցմա... Հնդկաստանն ու Եվրամիությունը կստորագրեն ազատ ... Սպիտակ տանը մեկնարկել է Դոնալդ Թրամփի և Վլադի... Նարկոբարոն Ռաֆայել Կարո Կինտերոյին և կարտելնե... ԲԿ տեղափոխված 35 շաբաթական ծննդկանի պտուղը մա... Ավտոմեքենան բախվել է գնացքին․ կա տուժած ՀՀ-ի և Ասիական զարգացման բանկի միջև ստորագրվե... Փրկարարների օգնությամբ խցանումից դուրս է բերվ... Ալագյազ-Գեղարոտ ավտոճանապարհին բուք է Երևանում պայթյուն է տեղի ունեցել «Mitsubishi»... 50-ամյա տղամարդը աշխատավայրում ապօրինի թմրամի... ՏԿԵ նախարարը Սյունիքում է․ այցելել է թունելի ... ԶՈՒ ԳՇ պետն Աթենքում Անհայտ զինվորի հուշահամա...

Մեր վճռականությունը բարեփոխումների իրականացման ճանապարհին չի փոփոխվել. Արփինե Սարգսյան

Փետրվարի 27-ին Երևանում կայացել է «Ներքին գործերի նախարարության հետ համագործակցության ընթացիկ զարգացումները և հեռանկարները» խորագրով բարձրաստիճան հանդիպում, որին մասնակցում էր Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։

Մասնակցում էին նաև Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը, Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը, ՆԳ նախարարի տեղակալները, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ և այլ բարձրաստիճան ներկայացուցիչներ։ Արփինե Սարգսյանը շարունակական աջակցության և սերտ համագործակցության համար շնորհակալություն է հայտնել միջազգային գործընկերներին՝ ընդգծելով նրանց մշտական ներգրավվածությունը և համատեղ ջանքերը ՆԳ նախարարության ստանձնած բարեփոխումների իրականացման գործընթացում։ 

Возможно, это изображение 4 человека, люди учатся, толпа и текст

Նախարարն ընդգծել է, որ նմանօրինակ ձևաչափով հանդիպումները հնարավորություն են տալիս դիտարկել համատեղ ջանքերով իրականացված քայլերն ու քննարկել համագործակցության հեռանկարներն՝ ուղղված միասնական մոտեցումների հենքով նոր նախաձեռնությունների իրականացմանը։

«Ներքին գործերի նախարարության համար 2024 թվականը բուռն և մարտահրավերային տարի է եղել, բայց մեր վճռականությունը բարեփոխումների իրականացման ճանապարհին չի փոփոխվել։ Կարծում եմ՝ սա է գրավականը, որ, ունենալով փոփոխությունների իրականացման կամք ու վճռականություն, ինչպես նաև Ձեր մշտական և կայուն աջակցությունը, մենք հասցրել ենք 2024 թ․ կտրվածքով արձանագրել հաջողություններ, ունենալ մի շարք նվաճումներ, որոնք լավ հենք կծառայեն 2025 թ․ աշխատանքները շարունակելու համար»,- ասել է Արփինե Սարգսյանը։

Բացման խոսքով հանդես է եկել Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը։ Նա բարձր է գնահատել ՆԳ նախարարության և ՄԱԿ-ի գործակալությունների միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը, անդրադարձել կոնկրետ ուղղություններով գրանցված նշանակալի արդյունքներին։

«2024 թվականը ՆԳ նախարարության համար շրջադարձային էր․ այն ոչ միայն նոր առաջնորդություն ստանձնելու, այլև համակարգային փոփոխություններ իրականացնելու կարևոր փուլ էր։ ՄԱԿ-ը և գործակալությունները պատրաստակամ են շարունակելու աջակցել ՆԳ նախարարությանը՝ ձևավորելու հաշվետու և հանրությանը որակյալ ծառայություններ մատուցող կառույց»,- նշել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը։

Վասիլիս Մարագոսն իր խոսքում անդրադարձել է ԵՄ կողմից իրականացված ծրագրերին՝ բարձր գնահատելով բարեփոխումների արդյունքներն ու ընդգծելով կոորդինացիոն հարթակի նախաձեռնության կարևորությունը։ Նա ընդգծել է ՆԳ նախարարության բարեփոխումների գերազանց արդյունքները, որոնց հասնելու համար կարևոր ներդրում է ունեցել ինչպես ԵՄ-ն, այնպես էլ ԵՄ-ի փորձագիտական խումբը։ 

Возможно, это изображение 3 человека и текст

«Բարեփոխումները պետք է շարունակվեն։ Դեռևս կան մարտահրավերներ, որոնք պետք է հաղթահարել։ Նրանցից որոշներն արդեն բազմիցս քննարկվել են, այդ թվում՝ մարդու իրավունքների պաշտպանության բարելավման հանձնառութունը, անձնակազմի մասնագիտական կարողությունների զարգացումը, ՆԳՆ համակարգում գենդերային հավասարակշռության ապահովումը։ Եվրոպական միությունը մեծապես աջակցել է թիրախային ուղղություններով տարվող աշխատանքներին և պատրաստ է շարունակել այդ աջակցությունը՝ կիսելով իր փորձը»,- նշել է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը։ 

Возможно, это изображение 9 человек и текст

Արփինե Սարգսյանը խոսել է ՆԳ նախարարության և ենթակա ծառայությունների բարեփոխումների արդյունքների մասին և ըստ ոլորտների հանգամանալից ներկայացրել կատարված հիմնական աշխատանքները։

Նա անդրադարձել է բարեփոխումների շրջանակներում ՆԳՆ մշակած կարիքների գնահատման մատրիքսին, որով նախանշվել էին գործողություններ չորս հիմնական ուղղություններով՝ ՆԳՆ կարողությունների զարգացում, ոստիկանության, միգրացիայի և քաղաքացիության, ինչպես նաև փրկարար ծառայությունների ինստիտուցիոնալ, իրավական և այլ բարեփոխումներ։ Այդ մատրիքսն էր ընկած 2024 թվականին միջազգային գործընկերների հետ համատեղ անելիքների պլանավորման հիմքում։

Ամփոփելով արձանագրված արդյունքները՝ նախարարը փաստել է, որ 2024 թվականին ավարտվել են ՆԳ նախարարության ձևավորման աշխատանքները։

Նախարարն ընդգծել է, որ ՆԳՆ կայացման ու անձնակազմի կարողությունների շարունակական զարգացմանն ուղղված ԵՄ գործընկերների հետ համատեղ ծրագրերը հնարավորություն են տվել ռազմավարական պլանավորման, բյուջետային պլանավորան և քաղաքականության մշակման ոլորտներում զարգացնել ծառայողների մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները։ Հանրային ծառայությունների որակի վերահսկողության նպատակով մշակվել է գործիքակազմ, ինչը թույլ կտա լավարկել մատուցվող ծառայությունների որակը՝ հաշվառելով քաղաքացիների արձագանքը նախանշել համապատասխան լուծումներ։ Բարեփոխումների համատեքստում Նախարարը կարևոր քայլ է համարել միասնական զանգերի կառավարման կենտրոնի ձևավորումը, որը առաջին փուլով կմիավորի Ոստիկանության և Փրկարար ծառայության, իսկ հետո նաև Շտապօգնության ահազանգերի ընդունման և դրանց կառավարման գործառույթը։

Միասնական կենտրոնի ստեղծմանն ուղղված դեռևս 2024 թվականի ընթացքում մեկնարկած քայլերը այս պահին էլ շանունակվում են։ Անդրադառնալով Ոստիկանության հենասյունային ուղղություններից Պարեկային ծառայությանը՝ Սարգսյանը նշել է ամբողջ հանրապետությունում ծառայության գործարկման, ջրային ստորաբաժանման ձևավորման ու ծառայողների շարունակական վերապատրաստումների մասին։

Նա Պարեկային ծառայության կայացման գործում շարունակական աջակցության համար շնորհակալություն է հայտնել ԱՄՆ, ԵՄ գործընկերներին և ՄԱԿ-ի գրասենյակին։

Արփինե Սարգսյանը որպես կարևոր ձեռքբերում անդրադարձել է նոր կառուցվածքով ու տրամաբանությամբ Քրեական և Համայնքային ոստիկանությունների գործարկմանը ամբողջ ՀՀ տարածքում՝ հիմքում ունենալով Պարեկային ծառայության ձևավորման շրջանակներում որդեգրած սկզբունքները և փորձը։

Անդրադառնալով Ոստիկանության գվարդիայի ձևավորմանը՝ նախարարը նշել է, որ ԱԺ կողմից հաստատվել է հենասյունային ուղղության ձևավորման օրենսդրական փաթեթը, մշակվել են Գվարդիայի վերապատրաստման և հատուկ պատրաստության ուսումնական ծրագրերը, ինչը տեղի է ունեցել ԵԽ գործընկերի գործուն աջակցությամբ ու միջազգային գործընկերների հետ արդյունավետ համագործակցության լավ օրինակ է։ Ոստիկանության գվարդիան, որը կգործարկվի 2025 թվականի նոյեմբերի 1-ին, պետք է հավակնի լուծելու և ինստիտուցիոնալ նախադրյալներ ապահովելու հավաքների ազատության իրավունքի իրացման, ուժի կիրառման նոր ստանդարտ ներդնելու, այս ոլորտում անձնակազմի կարողությունների կատարելագործման համատեքստում։

Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ձևավորման շրջանակում Արփինե Սարգսյանը մատնանշել է միգրացիոն ամբողջ շղթան մեկ միասնական կետից կառավարելու նպատակադրումը, խոսել նաև անձնակազմի համալրման բաց և թափանցիկ գործընթացի մասին։

Վիզաների ազատականացման երկխոսության համատեքստում Նախարարը շեշտադրել է գործնական փուլին անցնելու կարևոր քայլը։ Վիզաների ազատականացման շրջանակներում նախաձեռնվող միջոցառումները իրենց հերթին, բացի ազատականացման գործընթացին աջակցելուց, ամրապնդելու են ՆԳ նախարարության արդեն իսկ արձանագրված հաջողությունները, ինչպես նաև հաստատելու են նոր՝ ավելի բարձր ստանդարտներ ՆԳՆ գործունեույթան տարբեր ոլորտներում։

Նախարարը տարվա կտրվածքով կարևորագույն նվաճումներից է համարել բիոմետրիկ համակարգի ներդրման մրցույթի հերթական փուլի ավարտը և ընդգծել բիոմետրիկ համակարգի ներդրման կարևորությունը թե մեր քաղաքացիներին որակյալ սպասարկելու ու եվրոպական չափանիշներին համապատասխանող անձը հաստատող փաստաթղթեր տրամադրելու, թե վիզաների ազատականացման գործընթացում անհրաժեշտ լինելու տեսանկյունից։

Խոսելով միգրացիոն ոլորտի կառավարման նոր ռազմավարության մշակման մասին՝ նախարարը շեշտադրեց միասնական ռազմավարական փաստաթղթի կարևորությունը, որը կարտացոլի միգրացիոն ոլորտում պետության քաղաքականությունը։ Նա անդրադարձավ նաև քաղաքացիության ինստիտուտի վերանայմանը, բնակչության պետական ռեգիստրի նոր կոնցեպտին։ Խոսելով աղետների ռիկսի կառվարման և Փրկարար ծառայության մասին՝ նախարարը առանձնացրել է միջազգային գործընկերների օժանդակությամբ անձնակազմի կարողությունների զարգացման ծրագրերը։

Անդրադարձ է կատարվել նաև Լոռու ու Տավուշի մարզերի հեղեղումներին և միջազգային գործընկերների արագ արձագանքին ու օժանդակությունը, ինչը մեծ դեր խաղաց աղետի հետևանքների գնահատման, դրանց վերացման պլանավորման գործում։ Սարգսյանն ընդգծել է, որ հետաղետային կարիքների գնահատման ստանդարտների մշակման ուղղությամբ կատարվել են ծավալուն աշխատանքներ։

Իսկ այս տարին արդեն լինելու է Փրկարար ծառայության վերափոխման տարի թե՛ կառուցվածքի, թե՛ ֆունկցիոնալության առումով։ Նախարարը, անդրադառնալով ծառայողների կրթության բաղադրիչին, շեշտադրել է մեկ միասնական կրթահամալիրի ձևավորումը, որը վերջին շրջանի կարևոր ձեռքբերումներից է։ Միավորելով Ոստիկանության կրթահամալիրը և ՃԿՊԱ-ն՝ այս միասնական ուսումնական հաստատությունը ձեռնամուխ է լինելու ՆԳ կարիքների համար կադրերի պատրաստմանը և վերապատրաստմանը։

Նախարարության և ենթակա ծառայությունների կարիքների մատրիքսի լրամշակումների և զարգացման հեռանկարների վերաբերյալ տեղեկատվությամբ է ներկայացրել ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը։ Նա ընդգծել է, որ նախարարությունն այժմ բարեփոխումների ավելի հասուն փուլում է, ապա ներկայացրել է ՆԳ նախարարության ինստիտուցիոնալ զարգացման, տեխնիկական կարողությունների զարգացման, ռազմավարությունների մշակման և իրականացման, թվայնացման առաջնահերթությունները։ Արմեն Ղազարյանը նոր փոփոխություններ ուրվագծելու համատեքստում կարևորել է քաղաքացիների հետ հետադարձ կապը, շեշտադրել հարցումներ անցկացնելու մեթոդաբանության կարևորությունը և դրանք պարբերաբար իրականացնելու անհրաժեշտությունը։

Նա ընդգծել է հատկապես այս ուղղությամբ ԵԱՀԿ գործընկերների հետ հաջողված համագործակցությունը։ Անդրադառնալով ՆԳ նախարարության զարգացման ծրագրերին՝ Արմեն Ղազարյանը նշել է հիմնական ոլորտներում առաջիկա քայլերի ու համագործակցության հնարավորությունների մասին։ 

Возможно, это изображение 2 человека, отдел новостей и текст

Հաջորդիվ ծավալվել է ակտիվ քննարկում, որի ընթացքում միջազգային գործընկերները շնորհավորել են նախարարությանը մի շարք ուղղություններով գրանցած շոշափելի արդյունքների համար և վերահաստատել պատրաստակամությունը՝ շարունակելու սերտ համագործակցությունը, ինչպես նաև մշակելու համագործակցության նոր ուղղություններ։

Ամփոփելով հանդիպումը՝ նախարար Սարգսյանը նշել է, որ բարեփոխումների գործընթացում նախանշված փոփոխությունները միտված են նախարարության տարբեր ինստիտուտների ձևավորմանը, կայացմանը, առկա լուծումներն առավել քաղաքացիակենտրոն դարձնելուն։ Չնայած արձանագրված հաջողություններին՝ դեռևս շատ քայլեր կան ձեռնարկելու գրանցած հաջողությունները ամրապնդելու և բարեփոխումների երկրորդ փուլը հաջողությամբ իրագործելու համար։

Անդրադառնալով նախարարության կողմից տարբեր ոլորտներում փոփոխություններ իրականացնելու գործընթացում ռազմավարական մոտեցմամբ առաջնորդվելու հանձնառությանը՝ նախարարը կարևորել է երիտասարդների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, միջազգային գործընկերների հետ ֆոկուսխմբային քննարկումների անցկացումը և լայն կոնսենսուսի ձեռքբերումը ոլորտային կարևոր հարցերի շուրջ։

Նա կարևորել է այն հանգամանքը, որ ՆԳՆ բարեփոխումների շրջանակում գործընկերների կազմի ընդլայնումը ոչ միայն վկայում է շոշափելի արդյունքների մասին, այլև հաստատում է, որ բարեփոխումների հիմքում դրված համակարգը ճանաչված և ընդունված է եվրոպական հանրության կողմից։

Возможно, это изображение 3 человека и текст

Այս թեմայով

Բերբոկը կոչ է արել անհապաղ հաստատել Ուկրաինայ... Ամասիայում անցկացվել է -46°C ձմեռային փառատոն... Ամբողջությամբ վերականգնվել է ապօրինի ընդերքօգ... Երկրպագուների պահվածքի պատճառով «Հանրապետական... Կոտայքում վերադարձնելու նպատակով մտերիմին հան... Աբխազիայի նախագահական ընտրությունների երկրորդ... Գազից թունավորման դեպք՝ Արագածոտնում․ ընտանիք... Հարգանքի տուրք մատուցեցինք Մարտի 1-ի զոհերի հ... Հանրապետության մի շարք տարածաշրջաններում ձյու... Զելենսկին ոչնչացրել է ողջ ընդդիմությունը և կա... Ռեալը փոխարինող է գտել Կրոսին․ հայտնի են մանր... Փաշինյանը ներկա է գտնվել Աբովյանի թիվ 2 նորակ... Տուն է այրվել․ մանրամասներ Մեր վճռականությունը բարեփոխումների իրականացմա... ՊԵԿ-ը մանրամասներ է հայտնել էլեկտրամոբիլների ... Միացյալ Նահանգներն առաջիկայում արբանյակային ա... ՄԻՊ-ն այցելել է Խարբերդի մասնագիտացված մանկատ... Բայդենը «փչացրեց» Զելենսկուն․ նրա համար ամեն ... ՀՀ էկոնոմիկայի և ՏԿԵ նախարարներն այցելել են ս... Լարսը մնում է փակ Սպասվում է ձյուն․ եղանակը՝ առաջիկա օրերին Սենտ-Էտիենի քաղաքապետի գլխավորած պատվիրակությ... Թալանել են Արմավիրի «Ազնավուր» հիմնադրամը Կահույքի խանութում բռնկված հրդեհը մեկուսացվել... Դատախազությունը պահանջում է նախկին գլխավոր հա... Սյունիքի մարզում այս տարվա փետրվարին ծնվել է ... Զելենսկին փորձում է ԱՄՆ-ին ներքաշել Ռուսաստան... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Ոչ մի քաղաքացի, ընտանիք կամ համայնք չպետք է մ... Թրամփը հրամայել է ուսումնասիրել Ուկրաինային զ... Հօգուտ Հայաստանի Հանրապետության՝ կբռնագանձվի ... Բակո Սահակյանը դատարանում պնդել է, որ արցախյա... Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել 2008 թ. մ... Ուկրաինացիները դառը իրականությանն առերեսվեցին... Ես երբեք չեմ ասել, որ Մարտի 1-ի գործն ամբողջո... Տավուշի դատախազության կողմից ներկայացված 11 հ... Նա երբևէ ֆուտբոլ խաղացած լավագույն խաղացողն է... «Հայաստան» խմբակցությունը ռազմագերիների հարցո... Որոշ շրջաններում ձյուն է տեղում Անվտանգային մշակույթը պետք է դառնա մեր ապրելա... Աննա Վարդապետյանը Մարդու իրավունքների ձմեռայի... Տիգրան Ավինյանի հոր դեմ հայցը վարույթ է ընդու... Ես ամեն օր դժգոհ էի ՊՍԺ-ում․ Մեսսին անկեղծացե... Լույս չի լինի. հասցեներ Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Զորակոչից և վարժական հավաքից խուսափելու դեպքո... Վարդենիսում և՛ հիվանդանոց են կառուցում, և՛ հի... ՔՊ-ում ծավալված քննարկումները Փաշինյանին հետ ... Գուցե նախարարի սիրելի «Ուիգմոր»-ի լիցենզավորո... Անդրանիկ Քոչարյանը ստել է անհետ կորած զինվորն... Ծառուկյանի ազդեցիկ քայլը. ինչի՞ մասին է խոսու... Կառավարությունը հակասում է ինքն իրեն. թվային ... Կոկաինի գործով հետապնդումը էլի երկարաձգվել է.... Ձյուն, մառախուղ, մերկասառույց․ իրավիճակը` հան... Citigroup-ը սխալմամբ հաճախորդի հաշվին փոխանցե... Էրդողանը Զելենսկուն վերցնելու է ամբողջական վե... Դպրոցից հետո անմիջապես փողոց էինք դուրս գալիս... Skype-ը կդադարեցնի գործունեությունը Կարծում եմ` դա, բոլոր դեպքերում, հմտորեն մշակ... Նեյմարը պատմել է՝ որ թոփ ակումբում կարող էր շ... Խարկովում պայթյուն է որոտացել Դուք միայնակ չեք․ եվրոպացի առաջնորդներն աջակց... Դեսպան Հովհաննիսյանն ու ՕՊԵԿ հիմնադրամի նախագ... Շնորհիվ սիրիահայերի աննկուն կամքի՝ Սիրիայում ... «Նման բան դեռ չեն տեսել»․ Սիմոնյանը խոսել է Թ... Ինչպե՞ս չդառնալ հանցագործության զոհ. ՆԳՆ տեսա... Պենտագոնի ղեկավարը հրամայել է դադարեցնել կիբե... Շվեդիան նախապատրաստվում է Ռուսաստանի հետ հնար... 31-ամյա վարորդը «Mercedes GL»-ով դուրս է եկել... Շնորհակալություն, Ամերիկա, շնորհակալություն ձ... Զախարովան նշել է Զելենսկու ամենամեծ սուտը Զելենսկին այլևս տեղ չունի համաշխարհային քաղաք... Փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հ... Ինչպես է Զելենսկին վաղաժամ լքում Սպիտակ տունը... Երևանում թիվ 57 երթուղու ավտոբուսը վրաերթի է ... Զելենսկու հետ ամեն ինչ ավարտված է․ իռլանդացի ... ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը ողջունել է «Լիդիան»... Ուկրաինայի դեսպանը չի զսպել հույզերը՝ Սպիտակ ... ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանը ցնցված Է Թրամփի հե... Զելենսկին Թրամփի հետ լեզվակռվից հետո լքել է Ս... Թրամփն ու Զելենսկին վիճել են․ մամուլի ասուլիս... ԵՄ առաքելության ղեկավար Վասիլիս Մարագոսը ցավա... Ուկրաինայում հրադադարի մասին համաձայնագիրը ան... ԱԺ-ում քննարկվել են կիբեռանվտանգությանը և հան... Երևանի պարեկները մեքենայում հայտնաբերել են զե... Պայթյուն` Նորագավիթ 1-ին փողոցում. կա տուժած ... Կիևը երբեք չի ընդունի կրակի դադարեցումը. Զելե... Այսօրվանից ՀՀ-Թուրքիա սահմանի «Մարգարա» անցմա... Հնդկաստանն ու Եվրամիությունը կստորագրեն ազատ ... Սպիտակ տանը մեկնարկել է Դոնալդ Թրամփի և Վլադի... Նարկոբարոն Ռաֆայել Կարո Կինտերոյին և կարտելնե... ԲԿ տեղափոխված 35 շաբաթական ծննդկանի պտուղը մա... Ավտոմեքենան բախվել է գնացքին․ կա տուժած ՀՀ-ի և Ասիական զարգացման բանկի միջև ստորագրվե... Փրկարարների օգնությամբ խցանումից դուրս է բերվ... Ալագյազ-Գեղարոտ ավտոճանապարհին բուք է Երևանում պայթյուն է տեղի ունեցել «Mitsubishi»... 50-ամյա տղամարդը աշխատավայրում ապօրինի թմրամի... ՏԿԵ նախարարը Սյունիքում է․ այցելել է թունելի ... ԶՈՒ ԳՇ պետն Աթենքում Անհայտ զինվորի հուշահամա...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan