Ես երբեք չեմ ասել, որ Մարտի 1-ի գործն ամբողջությամբ բացահայտվել է. Նիկոլ Փաշինյան

Ես երբեք չեմ ասել, որ Մարտի 1-ի գործն ամբողջությամբ բացահայտվել է, ես ասել եմ, որ Մարտի մեկի գործում բացահայտելու հանգամանքներ կան, ավելի ճիշտ ոչ թե բացահայտելու, այլ իրավական գնահատականի արժանացնելու: Այս մասին այսօր՝ մարտտի 1-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը, զոհվածների հուշարձանին ծաղիկներ խոնարհելուց հետո:
«Վերջին շրջասնում տեղի է քննչական կոմիտեի նոր ղեկավարի նշանակում, նաեւ հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարի մրցույթն է, նաեւ ժամանակին քննարկել ենք գտլխավոր դատախազի թեկնածությունը: Մարտի 1-ի ամբողջական բացահայտմամբ զբաղվելը եղել է այն կարեւոր խնդիրներից մեկը, որը ես մեր գործընկներներին առաջադրել եմ: Երբ որ ես ասում եմ բացահայտված է ինչ է տեղի ունեցել, տեղի է ունեցել բռնի ուժով, բանակի ներգրավմամբ հանցավոր խմբավորումների, ապօրինի զինված խմբավորումների ներգրավմամբ տեղի է ունեցել քաղաքացիական բողոքների ճնշում եւ սպանություններ, այս ամեն ինչը պետք է ինչ-որ ձեւըով ընթացք, իրավական գնահատական ստանա, բաց դա պետք է իրականացնեն իրավապահ մարմինները»,-ասաց նա: