Ուկրաինացիները դառը իրականությանն առերեսվեցին Սպիտակ տանը. կան շահեր, կան գործարքներ, մնացածը հեքիաթ է. քաղաքագետ

Ուկրաինացիներին ներշնչել էին, որ կա ազատ աշխարհ ու կա ավտորիտար աշխարհ ու իրենք պատերազմում են հանուն «Ազատ Աշխարհի», հանուն վեհ արժեքների։ Այս մասին իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Ազատ Աշխարհն» էլ իրենց օգնելու է, իրենցով հպարտանում է ու իրենց պարտական է. զոհվում են ուկրաինացիները, վճարում է «Ազատ Աշխարհը»:
Ուկրաինացիները դառն իրականությանն առերեսվեցին Սպիտակ Տանը. կան շահեր, կան գործարքներ, մնացածը հեքիաթ է։
«Թրամպի փոխարեն Դոն Կորլեոնեն նույն բառապաշարով ու նույն տրամաբանությամբ կխոսեր ուկրաինական (հայկական) կլոունի հետ։
Բարի գալուստ Իրական Ուկրաինա, Իրական Հայաստան, Իրական Ալամ Աշխարհ»: