Որոշ շրջաններում ձյուն է տեղում

Մարտի 1-ին՝ ժամը 10:15-ի դրությամբ, Դիլիջանի, Սևանի, Ճամբարակի, Անիի, Տավուշի և Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Այդ մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը:
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: