Դուք միայնակ չեք․ եվրոպացի առաջնորդներն աջակցություն են հայտնում Զելենսկուն

Թրամփ-Զելենսկի հանդիպումից հետո Ուկրաինայի նախագահը շարունակում է աջակցության խոսքեր ստանալ եվրոպացի առաջնորդներից ու քաղաքական գործիչներից։
«Ուկրաինայի քաղաքացիներից շատ որևէ մեկը խաղաղություն չի ցանկանում։ Ահա այս պատճառով է, որ մենք աշխատում ենք միասին՝ արդար ու ամուր խաղաղության հասնելու ճանապարհը գտնելու համար։ Ուկրաինան կարող է հույսեր կապել Գերմանիայի և Եվրոպայի հետ»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։
«Ձեր արժանապատվությունը արժանին է մատուցում ուկրաինացի ժողովրդի քաջությանը։ Եղեք ուժեղ, համարձակ, անվախ։ Դուք երբեք միայնակ չեք, թանկագին նախագահ Զելենսկի։ Մենք կշարունակենք աշխատել ձեզ հետ՝ արդար և ամուր խաղաղության հասնելու համար»,- հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ X-ի իր միկրոբլոգում։
Ուկրաինան Եվրոպա է․ մենք աջակցում ենք Ուկրաինային։ Մենք կավելացնենք մեր աջակցությունն Ուկրաինային, որ վերջինս կարողանա շարունակել դիմադրել ագրեսորին։ Այսօր պարզ դարձավ, որ ազատ աշխարհին նոր առաջնորդ է անհրաժեշտ։ Մեզ՝ եվրոպացիներիս, պարտքն է ընդունել այդ մարտահրավերը»,- նշել է ԵՄ՜ արտաքին քաղաքականության գծով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը։