«Նման բան դեռ չեն տեսել»․ Սիմոնյանը խոսել է Թրամփի և Զելենսկու հանդիպման մասին

«Ռուսաստանն այսօր» մեդիա խմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը Telegram-ի ալիքում հեգնանքով մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկու հանդիպումը՝ ընդգծելով, որ Օվալաձև աշխատասենյակը նման բան չի տեսել։
Զելենսկին ավելի վաղ ժամանել էր Վաշինգտոն՝ համաձայնագիր ստորագրելու Ուկրաինայի բնական ռեսուրսների, այդ թվում՝ հազվագյուտ հողային մետաղների վերաբերյալ, սակայն Թրամփի հետ վիճաբանությունից հետո վաղաժամ լքեց Սպիտակ տունը։ Ամերիկայի նախագահը անհարգալից վերաբերմունք է հայտնել Զելենսկու կողմից։ Fox News-ի փոխանցմամբ՝ հազվագյուտ հողային մետաղների մասին գործարքի ստորագրումը չեղյալ է հայտարարվել։
«Օվալաձև աշխատասենյակը շատ բան է տեսել, բայց նման բան երբեք չի տեսել, մենք հիմա ուղիղ եթերում հետևում էինք համաշխարհային պատմությանը»,- «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ գրել է Սիմոնյանը։