Դեսպան Հովհաննիսյանն ու ՕՊԵԿ հիմնադրամի նախագահը քննարկել են համագործակցության հարցեր

Փետրվարի 27-ին Վիեննայի միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը հանդիպում է ունեցել ՕՊԵԿ միջազգային զարգացման հիմնադրամի նախագահ Աբդուլհամիդ Ալխալիֆայի հետ։ Այս մասին հայտնել են Ավստրիայում ՀՀ դեսպանությունից։
Հիմնադրամի նախագահը բարձր է գնահատել Հայաստանի հետ ընթացող համագործակցությունը և գոհունակություն հայտնել Հիմնադրամի՝ ՀՀ առաջնահերթություններից բխող աջակցության ծրագրերի արդյունքներից։
Դեսպան Հովհաննիսյանը երախտագիտություն է հայտնել Հիմնադրամի կողմից տարիներ շարունակ Հայաստանին ցուցաբերվող աջակցության համար, որոնք դրական ազդեցություն են ունեցել ՀՀ զարգացման օրակարգի վրա։
Կողմերը պատրաստակամություն են հայտնել խորացնելու Հայաստանի և ՕՊԵԿ միջազգային զարգացման հիմնադրամի միջև համագործակցությունը։