Պենտագոնի ղեկավարը հրամայել է դադարեցնել կիբեռգործունեությունը Ռուսաստանի դեմ

ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը հրամայել է ԱՄՆ կիբեր հրամանատարությանը դադարեցնել Ռուսաստանի դեմ ուղղված բոլոր գործողությունները, ներառյալ հարձակողական կիբեր գործողությունները, ուրբաթ հաղորդում է Record արդյունաբերական հրատարակությունը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ աղբյուրներ:
Հրատարակության համաձայն՝ հրամանը փոխանցվել է կիբեր հրամանատարության հրամանատար, գեներալ Թիմոթի Հոյին, ով այն ներկայացրել է կազմակերպության ղեկավարության ուշադրությանը։ Հրամանագիրը չի տարածվում Ազգային անվտանգության գործակալության (ԱԱԳ) և Ռուսաստանի հետ կապված նրա հետախուզական գործունեության վրա։
Աղբյուրները նշում են, որ այս քայլը վկայում է Մոսկվայի հետ հարաբերությունները կարգավորելու Վաշինգտոնի ցանկության մասին։
ԱՄՆ կիբեր հրամանատարությունն արդեն սկսել է վերլուծել Հեգսեթի որոշման հետևանքները:
«Հրամանատարությունը սկսել է պաշտպանության քարտուղարի համար «ռիսկի գնահատում» կազմել, որը բացահայտում է դադարեցված գործողությունները և Ռուսաստանից բխող հնարավոր սպառնալիքները», - «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ նշում են հրատարակության աղբյուրները։