Ինչպե՞ս չդառնալ հանցագործության զոհ. ՆԳՆ տեսանյութ է հրապարակել

Այսօր բավականին արագ տեմպերով զարգանում է արհեստական բանականությունը։ Սակայն, ցանկացած լավ բան կարող է դառնալ վտանգավոր, երբ այն օգտագործվում է չարամիտների կողմից։
ՆԳՆ քրեական ոստիկանության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության պետ, ոստիկանության փոխգնդապետ Հայկ Մկրտչյանը տեսանյութում ցույց է տալիս, թե ինչպես են ԱԲ տեխնոլոգիաների միջոցով, ամենապարզ եղանակով, չարագործները կարողանում փոխել մարդու դեմքը, հագուստի գույնը, նույնիսկ մանիպուլյացիա անել ձայնի հետ՝ այդպիսով այն դարձնում առավելագույնս մոտ իրականությանը։
Արհեստական բանականության կիրառմամբ` չարագործները կարող են նաև պատրաստել կեղծ տեսանյութեր և լուսանկարներ և այն դարձնել շանտաժի առարկա։
Եթե դարձել եք նմանատիպ որևէ հանցագործության զոհ, ապա անհապաղ դիմեք Ոստիկանություն կամ զանգահարեք ՆԳՆ ինտերնետային խարդախություններով թեժ գծի հեռախոսահամարին՝ 011 52 52 52 (թեժ գիծը գործում է աշխատանքային օրերին՝ ժամը 09։00-ից 18։00-ն)։