Շվեդիան նախապատրաստվում է Ռուսաստանի հետ հնարավոր պատերազմի

Շվեդիայի իշխանությունները պատրաստվում են Ռուսաստանի հետ հնարավոր հակամարտությանը՝ Ուկրաինայում ռազմական գործողությունների ավարտից հետո։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին Politico-ին ասել է Շվեդիայի ռազմական հետախուզության ղեկավար Թոմաս Նելսոնը։
Նրա խոսքով՝ Ստոկհոլմը պետք է պատրաստ լինի Ռուսաստանի հետ հնարավոր բախմանը, քանի որ Մոսկվան «թշնամական և անկանխատեսելի» երկիր է։
«Երբ Ուկրաինայում պատերազմը դադարեցվի կամ նվազի, մենք վստահ ենք, որ ռուսները կվերադառնան մեր տարածք։ Նրանք արդեն խոսում են Ֆինլանդիայի հետ նոր ճակատային գծի երկայնքով, ինչպես նաև մինչև Արկտիկա բազաների կառուցման մասին»,- նշել է Նելսոնը։
Շվեդական ռազմական հետախուզության ղեկավարը կարծում է, որ Ռուսաստանը կարող է էլ ավելի վտանգավոր դառնալ, եթե Ուկրաինայի հակամարտությունում հասնի իր նպատակներին։