Շնորհակալություն, Ամերիկա, շնորհակալություն ձեր աջակցության համար․ Զելենսկին գրառում է կատարել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումից հետո՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին X-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել․
«Շնորհակալություն, Ամերիկա, շնորհակալություն ձեր աջակցության համար, շնորհակալություն այս այցելության համար: Շնորհակալություն, Թրամփ, Կոնգրես և Ամերիկայի ժողովուրդ։
Ուկրաինային արդար և կայուն խաղաղություն է պետք, և մենք աշխատում ենք այդ ուղղությամբ»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ այսօր Սպիտակ տանը տեղի է ունեցել երկու երկրների ղեկավարների հանդիպումը, որը անցել էր լարված մթնոլորտում, ինչից հետո Զելենսկին վաղաժամ հեռացավ Սպիտակ տնից։ Նախատեսված մամուլի ասուլիսը չեղարկվեց։
Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահը պատրաստ չէ հակամարտության խաղաղ կարգավորմանը: