Զախարովան նշել է Զելենսկու ամենամեծ սուտը

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Telegram-ի իր ալիքում հայտարարել է, որ Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ Վլադիմիր Զելենսկու ամենամեծ սուտը այն պնդումն էր, թե իբր Կիևը 2022 թվականին մենակ է մնացել՝ առանց աջակցության։
«Կարծում եմ՝ Զելենսկու ստերից ամենամեծ սուտը Սպիտակ տանը հայտարարությունն է այն մասին, որ Կիևի ռեժիմը 2022 թվականին մնաց միայնակ՝ առանց աջակցության»,- գրել է Զախարովան։
«Ինչպես Թրամփը և (փոխնախագահ Ջեյ Դ-խմբ.) Վենսը զսպեցին իրենց և չխփեցին այդ տականքին՝ դիմացկունության հրաշքներ», - զարմացել Է Զախարովան: