Զելենսկին այլևս տեղ չունի համաշխարհային քաղաքականության մեջ. սենատոր

Վլադիմիր Զելենսկին այլևս տեղ չունի համաշխարհային քաղաքականության մեջ: Սպիտակ տանը բանակցությունները ցույց են տվել, որ նա դրան չի համապատասխանում` ո'չ իր մակարդակով, ո'չ էլ իր կոստյումով, RIA Novosti-ին ասել է սենատոր Ալեքսանդր Շենդերյուկ-Ժիդկովը։
Զելենսկին ուրբաթ օրը լքել է Սպիտակ տունը նախատեսվածից շուտ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ վիճաբանությունից հետո։ ԱՄՆ նախագահը հայտարարել է Զելենսկու կողմից անհարգալից վերաբերմունքի մասին։
«Սպիտակ տան բանակցությունները ցույց տվեցին, որ Զելենսկին այլևս տեղ չունի համաշխարհային քաղաքականության մեջ։ Ամբողջ աշխարհը տեսավ, որ նա դրան չի համապատասխանում ո՛չ իր մակարդակով, ո՛չ իր կոստյումով», - ասել է քաղաքական գործիչը։
«Պարզապես ամոթ է, որ երեք դժվար տարի պահանջվեցին դա տեսնելու համար»,- ավելացրեց նա:
«Մեր նախագահը դա ասում է առաջին իսկ օրվանից, և միայն հիմա է դա ակնհայտ դարձել բոլորի համար։ Զելենսկին պետք է հեռանա»,– ընդգծել է Շենդերյուկ-Ժիդկովը։