Փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը

Փետրվարի 28-ին, ժամը 18:47-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արազափ-Արգավանդ ավտոճանապարհին ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը․ ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Արգավանդ-Արազափ ավտոճանապարհի 2-րդ կմ-ին «Ford» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել մոտակա էլեկտրական սյանը, ինչից ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:10-ին, մարվել՝ 19:35-ին: Այրվել են ավտոմեքենայի շարժիչը, սրահը և բեռնախցիկը` մասամբ: