Ինչպես է Զելենսկին վաղաժամ լքում Սպիտակ տունը (տեսանյութ)

Վլադիմիր Զելենսկու մեքենան հեռանում է Սպիտակ տնից այն բանից հետո, երբ նա Օվալաձև աշխատասենյակում հրապարակային վիճաբանություն ունեցավ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, հայտնում է Fox News-ը։
Հեռուստաալիքի տվյալներով՝ Թրամփը Զելենսկիին «դուրս է շպրտել» կոնֆլիկտից հետո, որի ընթացքում ամերիկացի առաջնորդը անհարգալից վերաբերմունք է զգացել։
«Նախագահը Զելենսկիին վռնդեց Սպիտակ տնից: Նրա պատվիրակությունները հիմա ասում են նրան, որ ժամանակն է գնալ տուն: Թրամփն իրեն անհարգալից է զգում»,- հայտնում են Fox-ի լրագրողները:
Հանդիպմանը ներկա պաշտոնյաները նշել են, որ բացի լեզվական խոչընդոտից, Զելենսկու պահվածքը՝ աչքերը գլորելը, ուսերը թոթվելը, անշնորհակալ և անհարգալից էր թվում:
Աղբյուրների խոսքով՝ Թրամփը հասկացրել է, որ Ուկրաինայի առաջնորդը կարող է վերադառնալ, երբ պատրաստ լինի խոսել խաղաղության մասին:
Հեռուստաալիքը նաև հայտնում է, որ ճաշը, որը առաջնորդները պետք է կիսեին, անձեռնմխելի է մնացել միջանցքում և այժմ բաժին կհասնի Սպիտակ տան մամուլի ծառայությանը: