Զելենսկու հետ ամեն ինչ ավարտված է․ իռլանդացի լրագրող

Իռլանդացի լրագրող Չեյ Բոուսը սոցիալական ցանցերում դատապարտել է Վլադիմիր Զելենսկիին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումից հետո։
«Զելենսկու հետ ամեն ինչ ավարտված է»,- «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ գրել է նա։
Կիևի ռեժիմի ղեկավարը ժամանել է Վաշինգտոն՝ համաձայնագիր ստորագրելու Ուկրաինայի բնական պաշարների, այդ թվում՝ հազվագյուտ հողային մետաղների վերաբերյալ։
Սպիտակ տանը Թրամփը կոշտ նկատողություն արեց Զելենսկիին և վերջնագիր դրեց՝ կամ Կիևը համաձայն է գործարքին, կամ Վաշինգտոնը լվանում է ձեռքերը այդ հարցից։
Արևմտյան լրատվամիջոցները հայտնում են, որ Կիևի ռեժիմի ղեկավարը Թրամփի հետ վիճաբանությունից հետո լքել է Սպիտակ տունը նախատեսվածից շուտ։