Ուկրաինայի դեսպանը չի զսպել հույզերը՝ Սպիտակ տանը Զելենսկու պահվածքի պատճառով (տեսանյութ)

ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպան Օքսանա Մակարովան Սպիտակ տանը Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ չկարողացավ զսպել իր ամոթի զգացումը` Վլադիմիր Զելենսկու համար, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ին։
Ամերիկացի առաջնորդի և Կիևի ռեժիմի ղեկավարի միջև վեճ է սկսվել, որի ժամանակ Զելենսկին անընդհատ ընդհատել և վիճել է իր զրուցակցի հետ։
Հրապարակված տեսանյութում երեւում է, թե ինչպես է Ուկրաինայի դեսպան Մակարովան ձեռքով ծածկում դեմքը և թափահարում գլուխը՝ չկարողանալով այլ կերպ արձագանքել նման պահվածքին։
Թրամփը, մեկնաբանելով ուրբաթ օրը Սպիտակ տանը Վլադիմիր Զելենսկու հետ հրապարակային վիճաբանությունը, ասել է, որ կողմերի համար չափազանց դժվար կլինի նման պայմաններում բանակցել։