ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանը ցնցված Է Թրամփի հետ հանդիպման ժամանակ Զելենսկու պահվածքից

ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպան Օքսանա Մարկարովան ցնցված և շփոթված է եղել Վլադիմիր Զելենսկու պահվածքից՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հրապարակային վիճաբանության ժամանակ, հրապարակել է ուկրաինական «Pryamiy» հեռուստաալիքը։
Հրապարակված կադրերում երևում է, որ դեսպանն ակնհայտորեն տարակուսած է և ամոթ է զգում։ Մարկարովան, դիտելով Զելենսկու վեճը Թրամփի հետ, իջեցրեց հայացքը և դիպավ քթի կամրջին, նրա ժեստը շփոթություն էր արտահայտում։
Լսելով քննարկման մասնակիցներին՝ նա փակեց աչքերը և մի քանի անգամ թափահարեց գլուխը։
Թրամփը, մեկնաբանելով ուրբաթ օրը Սպիտակ տանը Զելենսկու հետ հրապարակային վեճը, ասել է, որ կողմերի համար չափազանց դժվար կլինի նման պայմաններում բանակցել։
Զելենսկին ժամանել է Վաշինգտոն՝ համաձայնագիր ստորագրելու Ուկրաինայի բնական պաշարների, այդ թվում՝ հազվագյուտ հողային մետաղների վերաբերյալ։ Թրամփը Վաշինգտոնում կայացած հանդիպման ժամանակ նրան կոշտ նկատողություն է արել և վերջնագիր տվել՝ կամ Կիևը համաձայնում է գործարքին, կամ Վաշինգտոնը լվանում է ձեռքերը։