Զելենսկին Թրամփի հետ լեզվակռվից հետո լքել է Սպիտակ տունը. ԶԼՄ-ներ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ վիճաբանությունից հետո Վլադիմիր Զելենսկին լքել է Սպիտակ տունը նախատեսվածից շուտ, հայտնում է Reuters-ը։
«Զելենսկին վաղաժամ լքում է Սպիտակ տունը Թրամփի հետ լարված հանդիպումից հետո»,- ասվում է հայտարարության մեջ։
Fox News-ի փոխանցմամբ՝ ամերիկացի առաջնորդն ինքն է խնդրել Կիեւի ռեժիմի ղեկավարին հեռանալ։
Հաղորդվում է նաև, որ ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև հազվագյուտ հողային մետաղների վերաբերյալ գործարքի կնքումը չեղարկվել է։