Կիևը երբեք չի ընդունի կրակի դադարեցումը. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Սպիտակ տանը հանդիպման ժամանակ հայտարարել է, որ երբեք չի ընդունի կրակի դադարեցումը՝ հակառակ խաղաղ գործընթացի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կոչին։
«Մենք երբեք չենք ընդունի հրադադարը»,-հայտարարել է Զելենսկին՝ ընդհատելով Թրամփի խոսքը, երբ վերջինս փորձել է հիմնավորել հրադադարի անհրաժեշտությունը։
Նա նաև նշել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը 25 անգամ խախտել է Ուկրաինայի հետ նախկինում ձեռք բերված հրադադարի պայմանավորվածությունները, ուստի Ուկրաինան չի պատրաստվում նորից հավատալ Ռուսաստանի խոստումներին։
Բացի այդ, Զելենսկին անդրադարձել է հազվագյուտ մետաղների վերաբերյալ ԱՄՆ-ի հետ ստորագրվող համաձայնագրին, նշելով, որ «այն դեռ ամենը չէ»՝ ակնարկելով, որ Կիևը դեռ սպասում է ԱՄՆ-ից նորանոր աջակցություն։