Սպիտակ տանը մեկնարկել է Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկու հանդիպումը. Ուղիղ
Սպիտակ տանը մեկնարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպումը։
Նախատեսվում է, որ այսօր արդեն իսկ մեկնարկած հանդիպման շրջանակում Զելենսկին ու Թրամփը կստորագրեն Ուկրաինայի օգտակար հանածոների և հանքային պաշարների համատեղ արդյունահանման գործարքը՝ որպես փոխհատուցում՝ Միացյալ Նահանգների կողմից պատերազմի ժամանակ Ուկրաինային ցուցաբերված ռազմական ու ֆինանսական օգնության։