Աղավնաձորի 2 հողամասերի նկատմամբ վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը. վարչապետ

Կոտայքի մարզի Աղավնաձոր համայնքի Աղավնու աղբյուր թաղամասի թիվ 29 հասցեում գտնվող՝ հանգստի համար նախատեսված, «հատուկ պահպանվող տարածք» նպատակային նշանակությամբ 5000 քմ մակերեսով և նույն թաղամասի թիվ 30 հասցեում գտնվող 4997 քմ մակերեսով հողամասերի նկատմամբ, որպես ապօրինի ձեռք բերված գույք, վերականգնվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը:
Շուկայականին մոտարկված արժեքը՝ 18 միլիոն դրամ։
Այս մասին #հատիկառհատիկ հեշթեգի ներքո ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: