Համայնքային ոստիկանության ուղեկցող ստորաբաժանումներում ծառայության համար կատարվում է ընդունելություն. հայտարարություն

Համայնքային ոստիկանության ուղեկցող ստորաբաժանումներում ծառայության անցնելու համար հայտարարվում է ընդունելություն։
ՆԳՆ-ից տեղեկացնում են, որ համայնքային ոստիկանության ուղեկցող ստորաբաժանումներում ծառայության անցնելու համար կարող են դիմել պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցած (բացառությամբ՝ իգական սեռի քաղաքացիների և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով սահմանված կարգով զինվորական ծառայությունից ազատվելու դեպքերի) 18-ից (բացառությամբ Լիազոր մարմնի ուսումնական հաստատության իգական սեռի դիմորդների) մինչև 35 տարեկան ՀՀ քաղաքացիները, այդ թվում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված և ՀՀ քաղաքացիություն ստացած անձինք, որոնք համապատասխանում են ոստիկանության ծառայողին ներկայացվող մասնագիտական, ֆիզիկական պատրաստականության և առողջական վիճակի հետ կապված պահանջներին:
«Ուղեկցող ստորաբաժանումներում կրտսեր խմբի պաշտոն զբաղեցնելու համար բարձրագույն կրթությունը պարտադիր պայման չէ։
Համայնքային ոստիկանության ուղեկցող ստորաբաժանումներում այս պահին առկա են հետևյալ թափուր հաստիքները․
• Երևան քաղաքում՝ 44
• Աշտարակի բաժնում՝ 6
• Արմավիրի բաժնում՝ 1
• Արտաշատի բաժնում՝ 4
• Գավառի բաժնում՝ 4
• Գորիսի բաժնում՝ 1
• Եղեգնաձորի բաժնում՝ 6
• Թումանյանի բաժնում՝ 5
• Իջևանի բաժնում՝ 2
• Կապանի բաժնում՝ 4
• Կոտայքի բաժնում՝ 4
• Հրազդանի բաժնում՝ 1
• Մասիսի բաժնում՝ 7
• Մարտունու բաժնում՝ 5
• Մեղրիի բաժնում՝ 6
• Մուշի բաժնում՝ 6
• Նաիրիի բաժնում՝ 6
• Նոյեմբերյանի բաժնում՝ 2
• Սևանի բաժնում՝ 1
• Վաղարշապատի բաժնում՝ 8
• Տավուշի բաժնում՝ 4
Ուղեկցող ստորաբաժանումներում ծառայության կարող են անցնել նաև ոստիկանության նախկին ծառայողները, որոնք, անցնելով պարտադիր վերապատրաստում, դրական արդյունքների դեպքում նշանակվում են համապատասխան պաշտոնի:
Համայնքային ոստիկանության ուղեկցող ստորաբաժանումների ծառայողն օգտվում է մի շարք սոցիալական երաշխիքներից, մասնավորապես՝
- պետությունն ապահովում է ոստիկանության ծառայողի և նրա մերձավոր ազգականների առողջական վիճակի անվճար հետազոտումն ու բուժումը,
- պետությունը հոգում է յուրաքանչյուր տարվա համար ոստիկանության ծառայողի առողջապահական ապահովագրության սոցիալական փաթեթի անվճար տրամադրումը,
- պետությունը պարբերաբար նախաձեռնում է ոստիկանության ծառայողներին արտոնյալ պայմաններով հիփոթեքային վարկավորմամբ բնակարաններ ձեռք բերելու մի շարք ծրագրեր,
- ներդրվել է ոստիկանության ծառայողի ատեստավորման համակարգը, որը թույլ է տալիս ծառայողին ընդհուպ կրկնապատկելու աշխատավարձի չափը։
ՆԳՆ բարեփոխումների շրջանակում քննարկվում է նաև մի շարք այլ սոցիալական երաշխիքների հնարավորությունը։
Կարևոր է․ ծառայության չեն կարող այն անձինք, որոնք դատական կարգով ճանաչվել են անգործունակ կամ սահմանափակ գործունակ, զրկվել են հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից, դատապարտվել են դիտավորյալ հանցագործություն կատարելու համար, ազատվել են նախկինում հանրային ծառայության պաշտոնից կարգապահական տույժի կիրառման արդյունքով (եթե չի անցել 1 տարի), դատապարտվել են անզգույշ հանցագործություն կատարելու համար և այլն։
Մանրամասների համար դիմել ՆԳ նախարարություն՝ ք. Երևան, Նալբանդյան 130 կամ զանգահարել 010-59-61-22, 010-59-65-38, 010-58-49-71 հեռախոսահամարներին»,- ասված է հաղորդագրությունում: