Երևանում՝ Աբովյան փողոցի շենքերից մեկի նկուղում շինարարները մարդու ոսկորներ են գտել

Այսօր՝ փետրվարի 28-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մարաշի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Աբովյան փողոցի շենքերից մեկի նկուղային հարկում աշխատանքներ կատարելիս բանվորները մարդու ոսկորներ են հայտնաբերել, հայտնում է Shamshyan.com-ը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ հայտնաբերված մարդու ոսկորները հնարավոր է նշված վայրում թաղված լինեն մոտ 70 տարի առաջ:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: