«Սեքսը մեծ քաղաքում» ֆիլմը շարունակություն կունենա
Դատելով Սառա Ջեսիկա Պարկերի տված վերջին հարցազրույցներից «Սեքսը մեծ քաղաքում» ֆիլմի սիրված հերոսները կրկին կմիավորվեն`ֆիլմի շարունակությունը նկարահանելու համար: Հետաքրքիր է, որ նրանց առաջին համատեղ աշխատանքը տեղի է ունեցել 15 տարի առաջ:
Սառա Ջեսիկա Պարկերը InStyle ամսագրին տված հարցազրույցում ասել է հետևյալը.
«Այս պատմությունն ունի ևս մեկ, վերջին գլուխը: Բայց շատ կարևոր է, որ այն ժամանակին նկարահանվի: Չի կարելի երկար հետաձգել»:
Չի բացառվում, որ հանրահայտ քառյակին շուտով տեսնենք էկրանին: