Երևանում բախվել են «Lada Priora»-ն և «Volkswagen Golf»-ը, վերջինն էլ բախվել է կայանված «Volkswagen» -ին․ կա վիրավոր

Փետրվարի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։30-ի սահմաններում Բագրատունյաց պողոտա և Արտաշեսյան փողոցների խաչմերուկում, բախվել են «Lada Priora» և «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը բախվել է կայանված «Volkswagen» մակնիշի ավտոմեքենային։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորի ինքնությունը։