Փաշինյանն իր նոր մտասեւեռումների հետ մենակ է մնացել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի հորինած «իրական Հայաստանի» թեման թեւակոխել է «գործնական փուլ»։ Երեկ նա առաջարկեց 20-30 հոգանոց խմբերով գալ կառավարություն՝ անկաշկանդ մթնոլորտում այն քննարկելու: Իսկ եթե 70 հոգանոց եւ ավելի մեծ խմբեր ձեւավորվեն, ինքն անձամբ կայցելի եւ դասախոսություն կկարդա։
Բայց նախագիծ կոչվածը որեւէ պաշտոնական իրավական փաստաթղթի՝ բանաձեւի, որոշման, օրենքի տեսք չունի, ընդամենը խառնիճաղանճ մտքերի շարադրանք է` Սահմանադրության քննարկումների համար հող նախապատրաստող:
ՔՊ-ից չեն թաքցնում, որ նոր սահմանադրության նախաբանից կհանվի Անկախության հռչակագրին հղումը, եւ Փաշինյանն այն կարող է փոխարինել իր գրած այս՝ «Իրական Հայաստանի նախագծով»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում։