Թրամփը հայտարարել է, որ Կանադայի և Մեքսիկայի համար մաքսատուրքեր կսահմանի մարտի 4-ից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր առաջարկած 25 տոկոս մաքսատուրքերը՝ մեքսիկական և կանադական ապրանքների համար, ուժի մեջ կմտնեն մարտի 4-ից:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Թրամփն այս մասին գրել է Truth սոցիալական ցանցում:
«Մեքսիկայից և Կանադայից թմրանյութերը դեռ շատ բարձր և անընդունելի մակարդակներով են լցվում մեր երկիր»,–գրել է Թրամփը՝ հավելելով, որ չեն կարող թույլ տալ, որ այդ արհավիրքը շարունակվի:
ԱՄՆ նախագահը ասել է, որ մարտի 4–ից նաև չինական ապրանքների վրա լրացուցիչ 10 տոկոս մաքսատուրք կսահմանի՝ ի հավելումն փետրվարի 4–ից գործող՝ 10 տոկոս մաքսատուրքի: