Բարսելոնան և Արսենալը կարող են պայքարել Էսպանյոլի 23-ամյա դարպասապահի համար

«Բարսելոնան» և «Արսենալը» հետաքրքրություն են ցուցաբերում «Էսպանյոլի» 23-ամյա դարպասապահ Ժոան Գարսիայի նկատմամբ։ Armsport-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Sport.es-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Էսպանյոլը» չի ցանկանում վաճառել իսպանացի դարպասապահին, ուստի կպնդի, որ կատալոնական ակումբը վճարի 30 միլիոն եվրո հրաժարագին։
Այս մրցաշրջանում Գարսիան բոլոր մրցաշարերում անցկացրել է 25 հանդիպում՝ չորս անգամ անառիկ պահելով իր դարպասը։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը: Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 10 միլիոն եվրո։