«Եթե Թուրքիան սահմանի բացման նախապայման դնի, մենք պետք է 2 անգամ ավելի շատ դնենք». Մակարյան

«Սոցիալ-տնտեսական զարգացման կենտրոնի» ղեկավար Գագիկ Մակարյանը խոսեց Թուրքիա-Հայաստան սահմանների բացման մասով Թուրքիայի ունեցած դիրքորոշման վերաբերյալ, գրում է Ermenihaber.am-ը։
Մակարյանը նշեց, որ սահմանի բացման պարագայում Թորքիան կարող է տրանզիտային անցումներից շահավետություն ունենալ և անցումների համար որոշակի տոկոսներով գումար գանձել։
«Թուրքիան փորձելու է տնտեսական շահով մեզ թուլացնել, իսկ մենք պետք է պահենք մեր զգոնությունը այս առումով»։
Նրա խոսքով, եթե Թուրքիան այս գործընթացում նախապայման է դնում, ապա հայկական կողմը ևս պետք է այդպիսի գործելաոճ որդեգրի։
«Եթե Թուրքիան նախապայման դնի, մենք պետք է երկու անգամ ավելի շատ նախապայման դնենք, Երկխոսությունը թող գնա նախապայմանների շուրջ, ո՞վ ասեց, որ Թուրքիան ինչ ասի մենք պիտի համաձայնենք»,- ընդգծեց Մակարյանը։
Բացի այդ կենտրոնի ղեկավարը նշեց, որ սին են այն տեսակետները, թե Թուրքիան իրեն անտարբեր է պահում և սահմանի բացումը իրեն հետաքրքիր չի։
Հիշեցնենք, որ փետրվարի 27-ին Երևանում մեկնարկել է «Հայ-թուրքական սահմանի տնտեսական նշանակությունը» խորագրով պանելային քննարկում։