Եվս մեկ քայլ առաջ անցանք «վարչական հսկողություն» խափանման միջոցի ճիշտ նպատակով կիրառելու ուղղությամբ․ Բաբայան

Փաստաբան Արսեն Բաբայանն իր էջում գրում է․
«Այսօր դատավոր Արամյանի նախագահությամբ ևս մեկ քայլ առաջ անցանք «վարչական հսկողություն» խափանման միջոցի ճիշտ նպատակով կիրառելու ուղղությամբ:
Մասնավորապես, փաստաբան Նարե Նոնարչյանի միջնորդության բավարարմամբ դատարանն արձանագրեց, որ այդ խափանման միջոցի կիրառման համար էլեկտրոնային սարքերի (բրասլետ) կիրառումը չպետք է լինի ինքնանպատակ եւ այն դեպքում, երբ խափանման միջոցի պայմաններում չկան այնպիսի սահմանափակումներ, որոնց հսկողությունը պահանջում է այդ բրասլետը, ապա այն չպետք է կիրառվի:
Թեև Մեսրոպ Եսայանն ընդհանրապես չպետք է ենթարկվեր քրեական հետապնդման, սակայն այդ խափանման միջոցի նպատակային եւ իրավաչափ կիրառման իմաստով սա իրապես մեկ քայլ առաջ է»: