Ինչպես են գողերը մտել վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղարի բնակարան. մանրամասներ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ դեպքը կոնկրետ տեղի է ունեցել փետրվարի 24-ին ժամը 7:30ից մինչեւ ժամը 17:30-ն ընկած ժամանակահատվածում: Արդյունքում, ՀՀ Քննչական կոմիտեից ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ նշված ժամանակահատվածում հարմարեցված բանալիով բացելով նշված բնակարանի մուտքի դուռը մուտք է գործել ներս:
ՀՀ Քննչական կմոիտեից փորձեցինք հասկանալ, թե ինչ չափերի վնաս են հասցրել Նազելի Բաղդասարյանին եւ առհասարակ դեպքով կա վարույթ նախաձեռնված, ի պատասխան հրաժարվեցին մեկնաբանել:
Հիշեցնենք, որ փետրվարի 25-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունը եւ Երևանի քրեական վարչությունը մի խումբ անձանց է վնասազերծել, ովքեր կասկածվում են ինչպես Երևանում այնպես էլ մարզերում պաշտոնատար անձանց տները թալանելու մեջ: ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն այս օպերացիայի իրականացումը խորը արմատներ ունի: Բանն այն է, որ օրեր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանի՝ Աջափյակում գտնվող բնակարանն են թալանել եւ խոշոր չափերի գումար են հափշտակել բնակարանից: Եվ ահա այս դեպքից հետո Նիկոլ Փաշինյանը անձամբ է ՀՀ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանին եւ Արփինե Սարգսյանին հրահանգ տվել գործուն քայլեր անել բնակարանային գողությունները բացահայտելու համար ու արդյունքում վնասազերծվել են մի խումբ անձինք, որոնք կասկածվում են այն կատարելու մեջ:
ArmLur.am-ի հետ զրույցում Նազելի Բաղդասարյանը հրաժարվել էր մեկնաբանել։ Հիշեցնենք նաև, որ 2024 թվականի դեկտեմբերին էլ թալանել էին վարչապետի աներորդու՝ ՔՊ-ական պատգամավոր Հրաչյա Հակոբյանի, տունը։ Իսկ ինչ իրավիճակ է Հայաստանի Հանրապետությունում գողության դեպքերով:
ՀՀ Վիաճակագրության կոմիտեի տվյալներով 2024 թվականին բնակարանային գողության դեպքերը եղել են 735-ը , իսկ ահա 2023 թվականին բնակարանային գողության 716 դեպք է արձանագրվել:
Ասել է, թե 2024 թվականին բնակարանային գողության աճ է գրանցվել Հանրապետությունում:
Մանրամասները՝ տեսանյութում։