Սահմանազատումը շարունակվելու է Տավուշից՝ հյուսիսային անկյունից. Մհեր Գրիգորյան

Սահմանազատումը շարունակվելու է Տավուշից՝ հյուսիսային անկյունից։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Հարցին՝ որ կողմի առաջարկն է եղել՝ սահմանազատումը սկսել Տավուշից, փոխվարչապետը պատասխանել է՝ ընդհանուր կոնսենսուսային որոշում է։
Գրիգորյանը նշել է, որ ժամկետների մասին դեռ հստակություն չկա։ Նա նաև տեղեկացրել է, որ դեռ հարցեր կան քննարկելու հանձնաժողովների ֆորմատով:
Ջերմուկի հատվածում սահմանազատում իրականացնելու հնարավորության հարցին, փոխվարչապետ Գրիգորյանը պատասխանել է․ «Դեռ չի կարող պատասխանել»։