Իմ ասելիքը կարող է վնասակար լինել հենց գերիների համար. Հակոբ Արշակյան (տեսանյութ)
Գերիների հետ կապված հայտարարություններ արդեն հնչել են, ես դրանց որեւէ բան չեմ ցանկանում ավելացնել եւ չեմ ցանկանում ավելացնել ոչ թե նրա հաար, որ ասելիք չկա, այլ նրա համար, որ իմ ասելիքը կարող է վնասակար լինել հենց նրանց՝ գերիների համար: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյան՝ խոսելով Բաքվում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի եւ մյուս գերիների մասին:
«Այսօր շատ է նաեւ խոսվում, որ արձագանք չկա, եւ այլն, եւ այլն, ես ուզում եմ ասեմ, որ սիրելիներս, արձագանքը չի կարող ինքնանպատակ լինել կամ ասենք պատվախնդրության հարց լինել, արձագանքը պետք է լինի էնպիսի ինստիտուցիոնալ մեխանիզմներով, որպեսզի չվնասի, վնաս չհասցնի, արդեն իսկ շատ վատ իրավիճակը էլ ավելի չվատթարացվի: Սա է իրականում սկզբունքը, որը որդեգրել ենք եւ պիտի խնդրեմ, որ բոլորը այս սկզբունքով առաջնորդվեն, մեր սկզբունքն է չվնասել»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ երեկ փաստաբանը ահազանգել էր, որ կտրուկ վատացել էր Վարդանյանի ինքնազգացողությունը: Դատավարության ժամանակ արված լուսանկարներում էլ երևում էին խոշտանգումների հետքերը։