Նախագահ Խաչատուրյանը կմասնակցի Ուրուգվայի նորընտիր նախագահի երդմնակալությանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը փետրվարի 27-ից մարտի 4-ը աշխատանքային այցով կլինի նախ Արգենտինայում, ապա Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում։
Այցի շրջանակում նախատեսվում են հանդիպումներ երկու երկրների բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչների հետ՝ քննարկելու երկկողմ համագործակցության զարգացման ուղիները։
Մարտի 1-ին նախագահ Խաչատուրյանը կմասնակցի Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նորընտիր նախագահ Ժամանդու Օրսիի երդմնակալության պաշտոնական արարողությանը։