Պետական մարմինները մատը մատին չեն խփում․ ո՞ւր գնաս, ումից ի՞նչ պահանջես․ Հովհաննես Իշխանյան

Հասարակական գործիչ Հովհաննես Իշխանյանը գրել է.
«Համաշխարհային ազգ լինելն այլընտրանք չունի
8 օր ա աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը Բաքվում հացադուլի մեջ ա, որ մոլորակի վրա ապրող ազգերից մեկին ազատի։
Բայց տանջվում ա։
Ու՞ր գնաս, ումից ի՞նչ պահանջես։
Հայաստանի կառավարություն ու ԱԳՆ գնաս։ Գնալն արդեն աբսուրդ ա, որ պետական մարմինները մատը մատին չեն խփում․ մեռնի էլ ավելի կուրախանան։
ՄԱԿ գնաս։ Անվտանգության խորհրդի 5 մշտական անդամները Ադրբեջանի ագրեսիայի դեմ սկի բանաձև չընդունեցին։
ԵՄ գնաս։ ԵՄ-ն միջնորդն էր Արցախի հանձնման։ Նավթը հայից թանկ ա էնտեղ։
Ֆրանսիայի դեսպանատուն գնաս։ Ֆրանսիայի դեսպանը դառել ա ՔՊ-ի պատգամավոր։
Ռուսաստան գնաս։ Ռուսաստանն անելու բան ունենար, Արցախի անկման օրը կաներ։
ԱՄՆ դեսպանատուն գնաս։ ԱՄՆ-ն էն ժամանակ Արցախը տալով էր զբաղված, հիմա զբաղված ա ուժի, ագրեսիայի պաշտամունքը մեծացնելով։
Բա ի՞նչ անես։
Էնքան վիզ դնես մինչև ինքդ դառնաս աշխարհում որոշումներ կայացնող, որ քո մարդն էս օրը չըկնի էն էլ քեզ պաշտպանելու համար։
Երբ դառնաս, դու էլ մյուս ազգերի Ռուբեն Վարդանյաններին տեր կկանգնես։
Ռուբեն Վարդանյանի արած բոլոր քայլերը համապատասխանում են համաշխարհային ազգի ներկայացուցչի արածներին․ մենակ համաշախրահային ազգից կարող էր դուրս գար միլիարդատեր, որ ինքն իրան զոհեր հանուն մյուսների։
Էն պահին, երբ ազատվի Ռուբեն Վարդանյանը, էդ պահին ազատվելու են հայերը՝ դառնալով երկիր մոլորակի բնակիչների արդարության պաշտպանները։
Սա, իհարկե, չի նշանակում, որ էս իրավիճակում դռնեդուռ չպետք է ընկնել:
Պետք է, էն մտքով ու կեցվածքով, որ վաղ, թե ուշ էս դռնեդուռն ընկնելու արդյունքում էնպիսին կլինենք, որ այլևս դռնեդուռ ընկնելու կարիք չենք ունենա:
Ինչպես դա անում են բազմաթիվ հրաշալի խմբեր, ու Բաբոն տեր ա-ն, վաղը ժամը 12:30 Կառավարության շենքի դիմաց: Ես ներկա»: