Գյումրեցի երիտասարդը իրավապահներին է ներկայացրել ապօրինի պահվող ատրճանակը

Փետրվարի 26-ին Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ Գյումրի քաղաքի 33-ամյա բնակիչը մոտը և տանը ապoրինի պահում է զենք-զինամթերք: Նա հրավիրվել է մարզային վարչություն, որտեղ հայտնել է, որ տանը պահում է գազային ատրճանակ, որը պատրաստ է ներկայացնել։
Նախաձեռնվել է քրեական վարույթ: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների արդյունքում երիտասարդը ննջասենյակից ներկայացրել է ապօրինի պահվող «Մակարովի» նմանվող գազային ատրճանակ:
Գյումրեցի 33-ամյա երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Շիրակի մարզային քննչական վարչություն։