Փարաքարի նախկին համայնքապետ Դավիթ Մինասյանի նկատմամբ քրեական հետպնդումը դադարեցվել է

Փաստաբան Գեղամ Հակոբյանը հայտնում է, որ Փարաքարի նախկին համայնքապետ Դավիթ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է։
«Այսօր ստացել ենք ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ՀԿԿՄՎՕՆՀ վարչության պետի տեղակալ Կ. Սերոբյանի 19.02.2025թ. որոշումը, որով միջնորդությունը բավարարվել է, և Դավիթ Մինասյանի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումն ամբողջ ծավալով դադարեցվել է, իսկ կիրառված խափանման միջոցը` վերացվել»,-գրել է Հակոբյանը։