Քանի դեռ նա ակումբում է Մեսսիի Բարսելոնա վերադարձը անհնար է․ Բալագե

«Ինտեր Մայամիի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին, չնայած խոսակցություններին, դժվար թե վերադառնա «Բարսելոնա»:
Արգենտինացու պայմանագրի ժամկետը «ֆլամինգոների» հետ ավարտվում է այս տարեվերջին, իսկ ԶԼՄ-ները հաճախ են խոսում գերաստղի կատալոնական ակումբ հնարավոր վերադարձի մասին։Սակայն, ըստ լրագրող Գիլյեմ Բալագեի, վերամիավորումը չափազանց քիչ հավանական է:
«Մեսսին չի պատրաստվում վերադառնալ «Բարսելոնա»։ Ես կասեի, որ դա անհնար է, քանի դեռ Լապորտան մնում է ակումբի նախագահը։ Միանգամայն հնարավոր է, որ «Ինտեր Մայամին» համոզի Լիոնելին մնալ»,- ասել է փորձագետը:
Հիշեցնենք, որ Մեսսին «Բարսելոնայից» հեռացավ 2021 թվականին, այնուհետև տեղափոխվեց ՊՍԺ։ «Ոսկե գնդակի» ութակի դափնեկիրը ամերիկյան ակումբի կազմում է հանդես գալիս 2023 թվականի ամառանից։