Ավստրալիայի վրա հարյուր հազար սատկած չղջիկ է ընկել
Ավստրալիայում չափից դուրս բարձր ջերմաստիճանի պատճառով սկսել են սատկել չղջիկները: Այս մասին գրում է The Telegraph-ը:
Կվինսլեդ նահանգում ջերմաստիճանը բարձրացել է մինչև 43 աստիճան: Դա հանգեցրել է այն բանին, որ նահանգի հյուսիս - արևելյան հատվածում սկսել են սատկել չղջիկներն ու ընկնել երկնքից: Սատկած չղջիկների թիվը գերազանցել է 100000-ը: