Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հայտնում է Երևանում մթնոլորտային օդի որակի վերաբերյալ տվյալներ՝ փետրվարի 19-25-ն ընկած ժամանակահատվածում։
«Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
- Կենտրոն վարչական շրջանում՝ փետրվարի 20-ին,
- Շենգավիթում՝ փետրվարի 19-ին,
- Նոր Նորքում՝ չի գերազանցել,
- Արաբկիրում՝ չի գերազանցել։
Ազոտի և ծծմբի երկօքսիդների պարունակությունները չեն գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները»,- ասվում է հաղորդագրությունում։